Գլխավոր

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.
Ձեզ եմ ներկայացնում «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հոբելյանական տասներորդ համարը, որը նվիրված է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80 ամյակին:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով ԳԱԱ կազմում գործող առաջատար դատափորձագիտական կազմակերպություն, Գիտությունների ազգային ակադեմիայի խնդիրներին և գործունեության հիմնական ուղղություններին համահունչ, մղված է ապահովելու ոլորտի գիտահենք զարգացման շարունակականությունը՝ կիրառական նշանակություն ունեցող և արդի գիտական պատկերացումներին համապատասխանող հետազոտական հնարավորությունների և վերլուծական կարողությունների զարգացումը:
Հավատարիմ մնալով Հայաստանի գիտության հզորացման և գիտահենք առաջընթացի ապահովման գործում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ստանձնած առաքելությանը, գիտական պարբերականի խմբագրական խորհուրդը հետամուտ է լինելու պարբերականի միջազգային առավել լայն ճանաչելիության և հասանելիության ապահովման շարունակականությանը:
Համոզված եմ, որ դատափորձագիտական ոլորտի խնդիրների լուծմանը նվիրված գիտական հետազոտությունների՝ կիրառական նշանակություն ունեցող արդյունքները, ինչպես նաև գիտատեխնիկական առաջընթացի ժամանակակից ձեռքբերումների ներդաշնակ կիրառումն ու ոլորտի գիտամեթոդական ապահովումը հնարավորություն կտան բարելավել փորձաքննությունների որակը և ապահովել գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքներ՝ նպաստելով մեր երկրի իրավական համակարգի և հարակից ոլորտների զարգացմանը։
Շնորհավորելով բոլորիս հոբելյանական համարի թողարկման առթիվ, խմբագրական խորհրդին մաղթում եմ բեղում աշխատանք՝ ի նպաստ մեր երկրում արժեքավոր և ակնառու գիտական արդյունքների ապահովմանը:
Վերոգրյալի համատեքստում կարևոր ենք համարում տեսնել Ձեր գիտական աշխատանքների լավագույն արդյունքները ԴՓՔՀՀ պարբերականի հաջորդ համարներում: