Home

Hovsepyan Agram

Director of "National Bureau of Expertise" SNPO, Ph.D.
Գիտական պարբերականի խմբագրական խորհուրդը ներկայացնում է «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդեսի» հերթական՝ 13-րդ համարը, which ընդգրկված են դատափորձագիտական բնագավառի ընդհանուր և մասնավոր հիմնախնդիրներին, դատափորձագիտական մի շարք ուղղություններում՝ այդ թվում դատաբժշկական, հետքաբանական, թունաբանական, ձեռագրաբանական, փաստաթղթաբանական, արվեստաբանական և այլ փորձաքննությունների իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին, դրանց լուծման արդյունավետ ուղիներին, ինչպես նաև ոլորտին վերաբերող այլ կարևոր ասպեկտների վերաբերյալ արժեքավոր գիտական աշխատանքներ:
Ներկայացված հետազոտությունների արդյունքները կարող են օգտակար լինել դատափորձագիտական բնագավառի մասնագետների, դատաիրավական համակարգի և դատաքննչական մարմինների աշխատակիցների, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնողների, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտում of modern best մեթոդների կիրառմամբ հետաքրքրվողների համար:
Պարբերականի խմբագրական խորհուրդը, նպատակ ունենալով խթանել ոլորտային գիտելիքների, փորձի տարածումն ու գիտական համագործակցությունը՝ շարունակում է հարթակ ընձեռել արդի հետազոտական արդյունքների հրատարակման համար՝ խրախուսելով ինչպես հմուտ փորձագետներին, այնպես էլ ոլորտում իրենց գիտական առաջին քայլերն իրականացնող սկսնակ մասնագետներին:
Վերոգրյալի համատեքսում կարևոր ենք համարում տեսնել ոլորտին առնչվող գիտական աշխատանքների լավագույն արդյունքները AJFEC պարբերականի հաջորդ համարներում՝ համատեղ նպաստելու դատափորձագիտական բնագավառի զարգացմանն ու փորձագիտական պրակտիկայի կատարելագործմանը։