Սույն Կանոնները մշակվել են հիմք ընդունելով հետևյալ Հռչակագրերը, Կանոնները և Ցուցումները.
- «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննական գործունեության իրականացման համար ընդունելի գրախոսվող գիտական պարբերականների ցանկի ձևավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ ԿԳ նախարարի հրաման (2019 թ. մայիսի 14-ի N 527-Ա/2): http://www.scs.am/files/Hraman_KGN-527-A-2-14.05.2019.pdf
- Գիտական հոդվածների, որոնք պետք է հրապարակվեն անգլերենով, հեղինակների և թարգմանիչների համար EASE ցուցումներ։ http://www.medlib.am/Jurnal/2018/AM/11.pdf
- Կառուցվածքավորված սեղմագրերի պատրաստման հրահանգներ։ http://www.medlib.am/Jurnal/2006/AM/37.pdf
- Կենսաբժշկական հանդեսներում հրապարակման ներկայացվող բնագիր նյութերի վերաբերյալ միասնական պահանջներ. նյութեր գրելու և խմբագրելու կանոններ։ http://www.medlib.am/Jurnal/2006/AM/36.pdf
- Где получают DOI статьи, как узнать этот номер научной публикации, и связан ли этот идентификатор с индексированием в Scopus и Web of Science. https://4science.ru/guidealias/Chto-takoe-DOI
- Декларация Ассоциации научных редакторов и издателей «Этические принципы научных публикаций». https://rasep.ru/images/docs/declaration_anripdf
- Краткие рекомендации для авторов по подготовке и оформлению научных статей в журналах, индексируемых в международных наукометрических базах данных. http://og-ti.ru/documents/kratkie_rekomendatsii_dlja_avtorov_po_podgotovke_i_oformleniju_nauchnyh_statej_v_zhurnalah_inde
- WikipediA. https://en.wikipedia.org/wiki/Metadata; Метаданные. Википедия. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B5%D1%82%D0%B0%D0%B4%D0%B0%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B5
- Правила для авторов. http://portal.dnmu.ru/fileadmin/EDITDATA/bibl/Annaly_hirurgii-prav.PDF
- Рекомендации по проведению, описанию, редактированию и публикации результатов научной работы в медицинских журналах. http://www.medlib.am/Jurnal/2018/RU/9.pdf
- Рекомендации EASE для авторов и переводчиков научных статей, которые должны быть опубликованы на английском языке. http://www.medlib.am/Jurnal/2018/RU/11.pdf
- Статьи, для публикации в Scopus и Web Of Science. https://professional-journals.com/trebovaniya-k-oformleniyu/
- Uniform requirements for manuscripts submitted to biomedical journals: Writing and editing for biomedical publication. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3142758/
- Հոդվածի բնագիրը, ինչպես նաև կից փաստաթղթերը կարող են Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդեսի (այսուհետ՝ Հանդես) խմբագրություն ներկայացվել հետևյալ կերպով.
- Էլեկտրոնային փոստի միջոցով (info@nbe.am), հոդվածի տեքստը ներկայացվում է Microsoft Word ձևաչափով, իսկ կից փաստաթղթերը՝ բնօրինակ ստորագրություններով՝ PDF ձևաչափով։
- Հոդվածի ամբողջ տեքստային մասը պետք է ներկայացված լինի 1 ֆայլում. հոդվածի տեքստով ֆայլը պետք է անվանվի հեղինակի ազգանունով, ով պատասխանատու է նամակագրության համար, այնուհետև մեկ գծիկից ներկայացվում է հոդվածի անվանումը և մեկ գծիկից հետևում է «տեքստ» բառը (Հովհաննեսյան_Հոդվածի վերնագիրը_Տեքստ; Иванов_Название статьи_Текст; Johnson_Title of the article_Text), նկարները և փաստաթղթերի սկանները ներկայացվում են առանձին ֆայլերով (Հովհաննեսյան_Հոդվածի վերնագիրը_Նկար; Иванов_Название статьи_Рисунок; Johnson_Title of the article_ Picture)։
- Հոդվածը պետք է ուղեկցվի այն հաստատության պաշտոնական ուղեկցական գրությամբ, որտեղ կատարվել է աշխատանքը։ Հեղինակի անհատական նախաձեռնությամբ կատարված աշխատանքի դեպքում հոդվածը պետք է ներկայացվի հրատարակման հայցող նամակով։ Հոդվածների բնագրերը, որոնք հրատարակման համար միաժամանակ ներկայացված են եղել այլ պարբերականներ (բազմակի կամ կրկնօրինակող հրատարակում) չեն դիտարկվում։ Հոդվածը պետք է ստորագրված լինի բոլոր հեղինակների կամ նրանցից մեկի կողմից, ով իր վրա է վերցնում նամակագրության պատասխանատվությունը (Corresponding author)։ Վերջինիս ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը և փոտային հասցեն հարկավոր է նշել հոդվածի վերջում։ Խմբագրություն ներկայացվելուց հետո ստուգվում է հոդվածի բնագրի համապատասխանությունը Հանդեսի հիմնական կանոններին։ Այդ փուլում բնագրի տեքստում և կառուցվածքում ուղղումներ կատարելու անհրաժեշտության դեպքում նամակագրության պատասխանատուի էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ ուղղումների մասին տեղեկատվությամբ հաղորդագրություն կուղարկվի։ Հեղինակը հոդվածի գրախոսման ընդունման մասին տեղեկություն կստանա 1-2 շաբաթվա ընթացքում։ Բնագրի գրախոսությունն իրականացվում է երկու իրարից անկախ գրախոսողների կողմից։ Մինչև բնագրի ուղարկելը փորձագիտական գնահատման, այն գրագողության բացառման նպատակով ստուգվում է հատուկ համակարգչային ծրագրերի միջոցով։ Հոդվածի հետագա գրախոսման համար պահանջվող ժամանակը կարող է տատանվել։ Բնագրի ներկայացման ամսաթիվը համարվում է գրախոսությունից հետո հեղինակի կողմից վերանայված հոդվածի խմբագրություն վերադարձման ամսաթիվը։
- Հոդվածներն ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
- Հեղինակները ուղեկցող նամակում պետք է գրավոր հաստատեն, որ ներկայացվող աշխատանքը նախկինում չի հրատարակվել այլ հրատարակություններում (բացառությամբ ամփոփումների կամ ատենախոսությունների սեղմագրերի տեսքով հրապարակված նյութերի)։
- Հոդվածներն անհրաժեշտ է ձևակերպել հետևյալ կերպ.
- Տեքստի, բանաձևերի և աղյուսակների տպագրման համար անհրաժեշտ է օգտագործել Windows-ի Microsoft Word խմբագրիչը։ Տեքստային խմբագրման չափիչները. լուսանցքները՝ բոլոր կողմերից 2սմ, տառատեսակը՝ Times New Roman (ռուսերեն և անգլերեն հոդվածների համար) և Sylfaen (հայերեն հոդվածների համար), տառաչափը՝ 12, միջտողային տարածությունը՝ 1.5, լայնակի հավասարեցմամբ, պարբերության խորությունը՝ 1սմ, թերթի կողմնորոշումը՝ գրքային։
- Սկզբում հոդվածի լեզվով նշվում է հոդվածի վերնագիրը, բոլոր հեղինակների ազգանունները և անվան ու հայրանվան սկզբնատառերը, ինչպես նաև այն հաստատությունների անվանումները որտեղ կատարվել է աշխատանքը, քաղաքը, երկիրը։ Որից հետո հոդվածի լեզվով և անգլերեն լեզվով նշվում է հոդվածի մետատվյալները հետևյալ ձևակերպմամբ. 1. Հոդվածի վերնագիրը։ 2. Հեղինակի ազգանունը, անունը, հայրանունը։ 3. Գիտական աստիճանը, գիտական կոչումը, զբաղեցրած պաշտոնը։ 4. Աշխատանքի վայրը. ԲՈՒՀ-ը, ֆակուլտետը, ամբիոնը, ստորաբաժանումը, գիտահետազոտական իստիտուտը, հաստատությունը։ 5. Քաղաքը, երկիրը։ 6. Աշխատանքային հասցեն փոստային ինդեքսով, կոնտակտային հեռախոսը։ 7. Էլեկտրոնային փոստի հասցեն (е-mail), 8. Տեղեկատվություն դրամաշնորհի մասին (եթե այդպիսին առկա է)։ Եթե հոդվածի հեղինակները մի քանիսն են, ապա տեղեկատվությունը կրկնվում է յուրաքանչյուր հեղինակի համար առանձին։
- Բնօրինակ հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 10 էջը (էջում բացատների հետ միասին 1800 նշան), ընդհանրացնող հոդվածների դեպքում՝ 15 էջ։
- Հոդվածի տեքստը պետք է բաժանվի մասերի, որոնց խորագրերը համապատասխանաբար նշանակվում են. Տիտղոսաթերթ (Title Page), Շահերի բախում (Сonflict of interest), Ֆինանսավորման աղբյուր (Funding source), Ամփոփում (Abstract), Բանալի բառեր (Key words), Ներածություն (Introduction), Նպատակ (Aim), Նյութեր և մեթոդներ (Materials and methods), Արդյունքներ (Results), Քննարկում (Discussion), Եզրակացություն (Conclusion), Երախտագիտություններ (Acknowledgements), Գրականության ցանկ (References)։
- Կառուցվածքայնացված Ամփոփման սկզբում հայերեն կամ ռուսերեն և անգլերեն (պարտադիր է) լեզուներով (յուրաքանչյուրը մինչև 250 բառ ծավալով) անհրաժեշտ է կրկնել հոդվածի ամբողջական վերնագիրը, հեղինակների ազգանունները և անվան, հայրանվան սկզբնատառերը։ Ամփոփման կառուցվածքը. Ներածություն (Introduction), Նպատակ (Aim), Նյութեր և մեթոդներ (Materials and methods), Արդյունքներ (Results), Եզրակացություն (Conclusion)։ Ամփոփման տեքստի վերջում պետք է ներառվեն բանալի բառեր (3-7 բառ)։ Բանալի բառերը գրվում են տողով և բաժանվում են միմյանցից ստորակետով։
- Բոլոր հապավումներն առաջին իսկ հիշատակման դեպքում պետք է բացահայտվեն (բացվեն), բացառությամբ համընդհանուր ընդունված հապավումների։
- Աղյուսակները պետք է կառուցված լինեն ակնառու կերպով, ունենան վերնագրեր, խորագրերը՝ ճշտորեն համապատասխանեն սյունակների պարունակությանը։ Աղյուսակներում բոլոր թվերը, հանրագումարները և տոկոսները պետք է մանրակրկիտ կերպով ստուգված լինեն հեղինակի կողմից և համապատասխանեն տեքստում բերված թվերին։ Աղյուսակները չպետք է կրկնօրինակեն տեքստում ամբողջովին մեջբերված թվային տվյալները։ Աղյուսակի վերևում՝ աջ կողմում դրվում է համարը, որից ներքև կենտրում՝ աղյուսակի անվանումը։
- Պատկերների թիվը (գծապատկերներ, դիագրամաներ, սխեմաներ, նկարներ) չպետք է գերազանցի 5-ը։ Յուրաքանչյուր նկար պետք է համարակալված լինի. տեքստում անհրաժեշտ է նշել նկարի տեղադրությունը և իր հերթական համարը։ Գծապատկերները չպետք է կրկնօրինակեն աղյուսակներին։ Պատկերների համարը և անվանումը դրվում է ներքևում։ Նկարների վերնագրերում դրվում է բոլոր կորերի, տառերի, թվերի և այլ պայմանական նշանակումների բացատրությունները։ Նկարները խմբագրություն են ուղարկվում առանձին ֆայլերով՝ JPEG կամ GIF ֆորմատներով։
- Այլ հեղինակների աշխատանքներից պատկերներ և աղյուսակներ վերարտադրելիս պետք է վերջիններից ստացվի գրավոր թույլտվություն:
- Վիճակագրական վերլուծություն։ «Նյութեր և մեթոդներ» բաժնում անհրաժեշտ է նշել վիճակագրական թեստերը, որոնք կիրառվել են նյութերի վերլուծության համար, և հիմնավորել դրանց կիրառումը։ Վերծանեք/բացատրեք վիճակագրական տերմինները, կրճատումները և հիմնական նշանակումները/սիմվոլները։ Նշեք, թե ինչպիսի ծրագրային ապահովություն է կիրառվել։
- «Երախտագիտություններ» բաժնում անհրաժեշտ է նշել բոլոր այն անձանց, ովքեր հոդվածը գրելուց օգնել են հեղինակներին, սակայն ակտիվ մասնակցություն չեն ունեցել հետազոտության իրականացմանը և բնագրի պատրաստմանը։ Երախտագիտություն կարելի է նաև հայտնել թարգմանչին կամ խմբագրին, ովքեր բնագրի ձևակերպման ընթացքում օգնություն են ցույց տվել։ Երախտագիտություն կարելի է հայտնել նրան, ով տեխնիկական օգնություն է ցույց տվել, տեքստ է հավաքել, կամ ստորաբաժանման ղեկավարին, ով ընդհանուր օգնություն է ցույց տվել։
- Գրականության ցանկ։ Ցանկում գրականության աղբյուրները թվարկվումն են ըստ տեքստում դրանց մեջբերման կարգի։ Բբնօրինակ հոդվածների գրականության ցանկը պետք է պարունակի 15 աղբյուրից ոչ ավելի, ընդհանրացնող հոդվածների դեպքում՝ 30 աղբյուրից ոչ ավելի։ Տեքստում մատենագիտական հղումները տրվում են քառակուսի փակագծերում գրականության ցանկին համապատասխան համարներով։ Պարբերականներին բոլոր հղումները պետք է պարունակեն նրանց թվային օբյեկտի նույնացուցիչը (անգլ՝ Digital Object Identifier – DOI)։ Ստուգել DOI առկայությունն անհրաժեշտ է հետևյալ կայքերով. http://search.crossref.org կամ https://www.citethisforme.com։ Եթե մեջբերվող հոդվածը ռուսերեն լեզվով է, ապա բոլոր հեղինակների ազգանունները և տվյալները լատինատառ և հոդվածի անվանումը անգլերեն լեզվով անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես դրանք տրված են բնօրինակ հրապարակման մեջ։ Հաջորդիվ բերվում է ռուսալեզու պարբերականի անվանման գրադարձությունը (BSI ստանդարտով ավտոմատ գրադարձությունը իրականացվում է http://ru.translit.net/?account=bsi կայքում)։ Կլոր փակագծերում տեղադրվում է հրատարակման լեզուն (In Russ.)։ Եթե հոդվածը հայերեն լեզվով է, ապա հեղինակների ազգանունները, տվյալները և հոդվածի անվանումն անգլերեն լեզվով անհրաժեշտ է թարգմանել բառարանի օգնությամբ, իսկ գրադարձությունն իրականացնել https://translit.net/am/?account=bsi կայքում։ Այս դեպքում կլոր փակագծերում տեղադրվում է՝ In Armenian։ Ըստ էջի ավտոմատ հղումների օգտագործումն արգելվում է։ Տեղեկատվության էլեկտրոնային աղբյուրների մեջբերուման դեպքում պարտադիր է համացանցային հասցեի հղումը և հասանելիության ամսաթվի նշումը հետևյալ կերպ. (Available at: http://www.eurekaselect.com/68191/article Accessed December 1, 2019. Доступно по: http://www.cytokines.ru/2002/1/Art2.php Ссылка активна на 01.12.2019. Հասանելի է՝ http://www.medlib.am/?page=fu1 2019 թ–ի դեկտեմբերի 1–ի դրությամբ). Ստորև ներկայացված են գրականության ցանկի ձևակերպան տարբերակները համաձայն մեջբերման միջազգային ոճերի։
- Գրականության ցանկի ձևակերպան միջազգային ոճերը։
Գիտության բնագավառը | Մեջբերման ոճը |
Կենսաբժշկություն | Vancouver Style (https://guides.lib.monash.edu/citing-referencing/vancouver) |
Կենսաբանություն | CBE (Council of Biology Editors – https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1440109/) |
Երկրաբանություն | GSA (Geological Society of America – https://www.geosociety.org/gsa) |
Հումանիտար գիտություններ | MLA (Modern Language Association – https://www.mla.org/); Harvard Citation Style (Harvard Referencing – http://www.citethisforme.com/harvard-referencing) |
Մշակույթ | MHRA (Modern Humanities Research Association – http://www.mhra.org.uk/) |
Մաթեմատիկա | AMS (American Mathematical Society – https://www.ams.org/home/page) |
Մեքենաշինություն | ASME (American Society of Mechanical Engineers – https://www.asme.org/) |
Բժշկություն | AMA (American Medical Association – https://www.ama-assn.org/); Vancouver Style (https://guides.lib.monash.edu/citing-referencing/vancouver) |
Հոգեբանություն | APA (American Psychological Association – https://www.apa.org/) |
Գյուղատնտեսական գիտություններ, կենսաինժեներիա | ASABE (American Society of Agricultural and Biological Engineers – https://www.asabe.org/) |
Սոցիոլոգիական գիտություններ | ASA (American Sociological Association – https://asanet.org/) |
Ֆինանսներ և հաշվապահություն, անձնակազմի կառավարում | AMA (American Management Association – https://www.amanet.org/) |
Ֆիզիկա | AIP (American Institute of Physics – https://www.aip.org/) |
Քիմիա | ACS (American Chemical Society – https://www.acs.org/content/acs/en.html) |
Էլեկտրոնիկա և ինֆորմատիկա | IEEE (Institute of Electrical and Electronics Engineers, Inc – https://www.ieee.org/) |
Իրավագիտություն | ALWD (Association of Legal Writing Directors – https://www.alwd.org/) |
- Շահերի բախում։ Բնագրի ներկայացման ժամանակ հեղինակները պատասխանատվություն են կրում բոլոր այն ֆինանսական և անձնական հարաբերությունների բացահայտման համար, որոնք կարող են իրենց աշխատանքի վրա ազդեցություն ունենալ։ Հեղինակները տիտղոսաթերթին հաջորդող էջում պետք է նշեն շահերի բախումների առկայության կամ հավանականության վերաբերյալ տեղեկություն՝ տրամադրելով, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մանրամասներ կից գրությամբ, որն էլ ներկայացվում է բնագրի հետ միասին։
- Ֆինանսավորման աղբյուրը։ Տիտղոսաթերթին հաջորդող էջում հեղինակները պետք է բացահայտեն իրենց հետազոտությունների ֆինանսավորման բոլոր աղբյուրները (պետական կամ հասարակական կազմակերպություններ. մասնավոր հիմնադրամներ կամ անձինք, սեփական միջոցներ)՝ նշելով ֆինանսավորման ամսաթիվը և դրամաշնորհների համարները։
- Հոդվածների հրատարակման համար վճար հեղինակներից չի գանձվում։
- Հոդվածի հրատարակման որոշումը (կամ մերժումը) ընդունվում է խմբագրական կոլլեգիայի նիստում։
- Խմբագրական կոլլեգիան իրեն կարող է վերապահել հոդվածները կրճատել կամ ուղղել։
- Նշված կանոններին ոչ համապատասխան ձևակերպված հոդվածները հետ են վերադարձվում հեղինակներին առանց քննարկման